Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Երկօրյա սեմինար` նվիրված բիոէթիկայի խնդիրներին

Հոկտեմբերի 5-ից 6-ը Երևանում անց է կացվել բիոէթիկայի խնդիրներին նվիրված սեմինար` բիոէթիկական կրթությունը Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում. պրոբլեմներ և հեռանկարներ վերտառությամբ:

 

Բիոէթիկայի ազգային կենտրոնի նախագահ Իգոր Մադոյանը Aysor-ի հետ զրույցում նշեց, որ բիոէթիկայի վերաբերյալ Հայաստանում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ և պարզաբանեց, որ բիոէթիկան բիոկենսաբանության ասպարեզում էթիկական պրոբլեմները ուսումնասիրող բնագավառ է:

 

Սեմինարի նախաձեռնողները հույս ունեն, որ այս միջոցառումը ևս խթան կդառնա բիոէթիկայի զարգացման համար:

 

«Բիոէթիկան աշխարհում շատ ընդունված և հարգված ոլորտ է, աշխարհի տարբեր երկրներում չեք գտնի հիվանդանոցներ, որտեղ էթիկական կոմիտեներ չլինեն»,- ընդգծեց Իգոր Մադոյանը:

 

Սեմինարը նվիրվում է Բիոէթիկայի և մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 5-ամյա տարելիցին: Սեմինարի ընթացքում կքննարկվի Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում տվյալ առարկայի դասավանդման փորձը: Հատուկ ուշադրության է արժանանալու մարդու արժանապատվության պրոբլեմը` բիոէթիկայի և մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի համատեքստում, ինչպես նաև` բիոէթիկայի ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիրքորոշումը:

 

Սեմինարը կազմակերպել են Բիոէթիկայի ազգային կենտրոնը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բյուրոն Մոսկվայում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը և Երևանի պետական համալսարանը` ՅՈՒՆԵՍԿՕ- ի էթիկական կրթության ծրագրի շրջանակներում:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ